Հարավային Կովկասը դաշտ է Մոսկվայի ու Անկարայի միջեւ մրցակցության համար24 օգոստոսի 2009 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Հարավայիին Կովկասը մրցակցության դաշտ է մնում Մոսկվայի եւ Անկարայի համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին լրագրողներին հայտնել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Ռուս-թուրքական փոխհարաբերություններում վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցվել: Բացի գազային գործարքներից, ռուսական ընկերությանը հաջողվել է շահել Թուրքիայում ատոմային էլեկտրոկայանի կառուցման տենդերը: Մոսկվայի քաղաքականությունն այսօր սկզբունքայնորեն տարբերվում է այն քաղաքականությունից, որը նա վարում էր անցյալ դարի 90-ականներին»,- նկատել է թուրքագետը: Սակայն, չնայած դրան, Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Ռուսաստանը երբեք չի գնա մի քայլի, որը կարող է սպառնալիքի տակ դնել ռուսական ռազմակայանի գոյությունը Հայաստանի տարածքում: «Մոսկվայի համար կարեւոր Հայաստանի կայունությունը: Բացի դրանից, Ռուսաստանը կարեւոր նշանակություն է տալիս ավելի շատ աշխարհաքաղաքական, քան տնտեսական շահերին»,- նշել է պրոֆեսորը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |