Հայաստանը սովորել է գոյատեւել ռուս-վրացական վատ հարաբերությունների պայմաններում

PanARMENIAN.Net - Վրաստանի ելքը ԱՊՀ-ից քաղաքական առումով առանձնապես չի ազդի Հայաստանի վրա: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Քաղաքական տեսակետից դա առանձնապես չի ազդի Հայաստանի վրա, եւ տարածաշրջանում ոչ մի զգալի փոփոխություն չի լինի: Եթե այդ քայլը որեւէ կերպ կարողանար ազդել Հայաստանի վրա, ապա դա տեղի կունենար անցյալ տարի` Վրաստանում հնգօրյա պատերազմից հետո: Սակայն Հայաստանն արդեն սովորել է գոյատեւել ռուս-վրացական վատ հարաբերությունների պայմաններում»,- նկատել է քաղաքագետը:



2008թ. օգոստոսի 14-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է մի դրույթ, որի համաձայն դադարել են գործել 1991թ. դեկտեմբերի 8-ին ձեւակերպված «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, 1993թ. հունվարի 22-ին ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից հաստատված «Անկախ պետությունների համագործակցության կանոնադրությունը» եւ 1993թ. սեպտեմբերի 24-ի համաձայնագիրը «Տնտեսական միության ստեղծման մասին»:



2008թ. օգոստոսի 18-ին Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ուղերձով ԱՊՀ Գործադիր կոմիտեին տեղեկացրեց կազմակերպության կազմից դուրս գալու` երկրի խորհրդարանի որոշման մասին: Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՊՀ կանոնադրության 9-րդ հոդվածի համաձայն, երկրի պաշտոնական ելքը կազմակերպությունից տեւում է նամակով տեղեկացնելուց հետո 12 ամիս: Այդպիսով, 2009թ. օգոստոսի 18-ին Վրաստանը պաշտոնապես լքեց ԱՊՀ-ի շարքերը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---