Հայաստանի դատախազության համակարգը կհամապատասխանեցվի Եվրամիության չափանիշներին

PanARMENIAN.Net - Հայաստանի դախազության համակարգի բարեփոխումների իրականացման աշխատանքային խումբը սեպտեմբերի 8-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:



Դատախազության համակարգում բարեփոխումների նպատակը Եվրամիության անդամ երկրներում գործող դատախազական չափանիշների ներդրումն է Հայաստանում եւ պայմանավորված է «Հայաստան-Եվրամիություն» համագործակցության ծրագրով:



Դատախազների անկախությունը, անկողմնակալությունը, վերապատրաստման, վերաորակավորման, նշանակման եւ առաջխաղացման ընթացակարգերն ամրապնդելու առումով Արթուր Բաղդասարյանը կարեւորել է դատախազության համակարգի բարեփոխումների` միջազգային չափանիշներին համապատասխան իրականացումը:



Դատախազության համակարգը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կկատարվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Կներդրվի դատավորների եւ դատախազների թեկնածուների, ինչպես նաեւ դատավորների, դատախազների, դատական եւ դատախազական ծառայողների ուսուցման եւ վերապատրաստման միասնական համակարգ:



Նիստում որոշվել է եվրոպական փորձագետների աջակցությամբ մշակել բարեփոխումների ծրագիր եւ սահմանված կարգով ներկայացնել հաստատման, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---