Եվրոխորհրդարանում Ցեղասպանության ժխտման դեմ պայքարին նվիրված համաժողով կանցնի 8 սեպտեմբերի 2009 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Բրյուսելում` Եվրոխորհրդարանի շենքում տեղի կունենա Ցեղասպանության ժխտման դեմ պայքարին նվիրված համաժողով, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD), ֆրանսիական IBUKA կազմակերպության եւ Հրեական հասարակական կենտրոնի կողմից:Համաժողովին կքննարկվի մինչեւ 2010թ. ԵՄ բոլոր 27 անդամ երկրներում Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի ընդունման հարցը: «Հերքումն ու ժողովրդավարությունը Եվրոպայում» համաժողովը կանցնի Եվրոխորհրդարանում գերմանացի պահպանողականների ներկայացուցիչ Էլմեր Բրոկի հովանավորությամբ եւ կփորձի ԵՄ պաշտոնյաներին բացատրել, որ անցագործության հերքումը «արտահայտման ազատության այլասեռում է եւ սպառնալիք է ժողովրդավարական հասարակությունների հիմքերի համար»: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |