ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ 2 օգոստոսի 2003 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հրամանով զբաղեցրած պաշտոնից հեռացվել է Գյումրիյում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար գեներալ-մայոր Ալեքսանդր Տիտովը: Ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրներրը, Անդրկովկասի զինվորական օկրուգի ռազմական խորհրդի զեկույցում նշվում է, որ Տիտովը թույլ է տվել զինվորական կարգապահության կոպիտ խախտումներ եւ «չի կատարել ծառայողական պարտականությունները»: Դա նպաստել է ռազմական գույքի հափշտակմանը եւ հանգեցրել նրան ենթակա զորամասերի եւ ստորաբաժանումների մարտունակության նվազման: 102-րդ ռազմակայանի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել շտաբի պետ, գնդապետ Յուրի Պերշինը: Հիշեցնենք, որ վերջերս այդ ռազմակայանում տեղի էր ունեցել միջադեպ, որի արդյունքում զոհվել էին Գյումրիի երկու բնակիչ` ռազմակայանի տարածք մուտք գործելու փորձ կատարելիս: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |