Հայոց ցեղասպանությունը չպետք է զոհաբերվի հայ-թուրքական հարաբերություններին

PanARMENIAN.Net - Արձանագրությունների ստորագրման գործընթացը նշանակալի պահ է հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերություններում: Այդ մասին ասվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Համահայկական բարեգործական միության (AGBU)` PanARMENIAN.Net ստացված հայտարարության մեջ: «Հայ ժողովուրդն ու Սփյուռքը մեծ ուշադրությամբ հետեւում էին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների զարգացմանը: Մենք ճանաչում ենք բոլոր այն աշխարհաքաղաքական խնդիրները, որոնց հետ բախվել է Հայաստանը` ազգային անվտանգություն, հաղորդակցություն եւ կապ, որոնք շատ կարեւոր են երկրի տնտեսության զարգացման համար: Դրանք Հայաստանին թույլ կտան կարգավորել քաղաքական ու տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ: Դրանում նաեւ նշված է, որ անկախ այն բանից, թե արդյոք այդ քաղաքականությունը ճիշտ է, թե ոչ, այն չպետք է իրագործվի հայ ժողովրդի պատմական իրավունքների հաշվին: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատող փաստաթղթերը ուղղակի կամ անուղղակի կերպով կապված են Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի եւ տարածքային պահանջների հետ»,- գտնում է AGBU-ն: Դրա հետ մեկտեղ փաստաթղթում ընդգծվում է, որ Միությունը հասկանում է հարեւանների` ներառյալ Թուրքիայի հետ նորմալ դիվանագիտական հարաբերությունների կարեւորությունը, սակայն Հայկական հարցը չպետք է որեւէ հարաբերությունների հաստատման զոհը դառնա:



«Արձանագրությունները Թուրքիայի համար լավ հնարավորություն են: Նա պետք է ապացուցի, որ լուրջ է վերաբերվում այդ հարցին: Եթե նա կասկած հայտնի եւ հրաժարվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, ապա դա կբացահայտի նրան միջազգային ողջ հանրության առջեւ, որը հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմից»,- ասվում է Համահայկական բարեգործական միության հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---