Հայ - թուրքական սահմանի բացումով հայկական ապրանքների փոխադրման ծախսերը կնվազեն

PanARMENIAN.Net - Խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի այն հարցին, թե որքանով է նպատակահարմար հայ - թուրքական սահմանի բացումը` ասաց, որ նման տիպի քննարկումներ եւ հետազոտություններ շատ են իրականացվել նաեւ արտասահմանյան փորձագետների եւ միջազգային այնպիսի կառույցների կողմից, ինչպիսին է Համաշխարհային բանկը:



Նա նաեւ նշեց, որ սահմանների բացումը եւ առեւտրա-տնտեսական կապերի հաստատումը բխում է Հայաստանի եւ Թուրքիայի շահերից: «Վերջիվերջո 21րդ դարում փակ սահմանները եւ բնականոն առեւտրա-տնտեսական հարաբերությունների բացակայությունը հարեւան երկրների միջեւ անհեթեթություն են», - ընդգծեց նախարարը:



Նրա խոսքերով, սահմանների բացումը դրականորեն կանդրադառնա եւ' Հայաստանի, եւ' Թուրքիայի տնտեսությունների վրա, մասնավորապես` հայկական ապրանքների փոխադրման ծախսերը կտրուկ կնվազեն, ինչը թույլ կտա հայ արտադրողներին ընդլայնել շուկան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---