ՀՀԿ ներկայացուցիչը ընդունում է, որ մարտի 1-ին զոհված մարդկանց մահվան պատճառները դեռ խնդիրներ կառաջացնեն

PanARMENIAN.Net - «Պետք է ճանաչել, որ հայկական խոխհրդարանականությունը անցել է ոչ այդքան երկար ճանապարհ եւ որպես քաղաքական ինստիտուտ գտնվում է կազմավորման ընթացքում», - այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Սակայն, այսուհանդերձ, Մինասյանը նշեց, որ խորհրդարանական վերջին քննարկումերը կապված 2008թ-ի մարտի 1-ին վերաբերող զեկույցի հետ` ապացուցեցին, որ պետական կարեւորություն ունեցող հարցերի քննարկման ժամանակ խորհրդարանում իսկապես ներկայացված էր հայ հասարակության կարծիքը:



Նա նաեւ հստակեցրեց, որ մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում տեղ գտած դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը փորձեց գտնել գրեթե բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք դրվել էին իր առջեւ խորհրդարանի կողմից: Մինասյանն ընդունեց, որ դեռ կան խնդիրներ մարդկանց մահվան հանգամանքների պարզման հետ:



PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ժամանակավոր հանձնաժողովի գլխավոր նպատակը հենց այդ հարցին պատասխանելը չէր` Մինասյանը պատասխանեց, որ հանձնաժողովը ստեղծվել էր ոչ թե դատական - իրավական կամ նախաքննական մարմիններին փոխարինելու համար, այլ որպես քաղաքական մարմնի ժամանակավոր կառույց, որն ուսումնասիորւմ է կատարվածի հանգամանքները, ինչը եւ ինչու տեղի ունեցավ եւ ի՞նչ է պետք անել, որպեսզի նմանօրինակ ողբերգությունն այլեւս չկրկնվի:



Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ո՞վ է մեղավոր մարտի 1-ի ողբերգական իրադարձություններում` Մինասյանը նշեց, որ մեղքը հիմնականում ընդդիմությանն է, իսկ պատասխանատվությունը ՀՀ ղեկավարությանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---