ԵԱՀԿ-ն կարեւոր դեր է կատարում հակամարտությունների կանխման ու կարգավորման գործում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:



Կողմերը քննարկեցին ԵԱՀԿ հաստատությունների արդյունավետության բարձրացման, Կորֆուի գործընթացին եւ Աթենքում կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպմանն առնչվող հարցեր: ԱԳ փոխնախարարը կարեւորեց ԵԱՀԿ դերը հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման, ինչպես նաեւ անվտանգության ամրապնդման գործում:



Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---