«Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 5 ապրիլի 2002 - 00:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացել է «Ա1+» հեռուստակայանի նախագահ Մեսրոպ Մովսիսյանի մամլո ասուլիսը: Հիշեցնենք, որ ապրիլի երկուսին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը անցկացված մրցույթի արդյունքներով որոշում է ընդունել տրամադրել 37-րդ դեցիմետրային հաճախականությունը, որի վրա նախկինում աշխատում էր «Ա1+»ընկերությունը, «Շարմ» ֆիրմային: Հաջորդ օրը եւեթ զրո ժամից հեռուստակայանի եթերը անջատվել է, ինչը հակասում է օրենքին: Եթերի անջատման անօրինականությունը նախօրեին հաստատել է տնտեսական դատարանը, ուր դիմել էր հայցով «Ա1+»-ի ղեկավարությունը: Օրենքը պահանջում է հեռուստաընկերությանը տասնօրյա ժամկետ տրամադրել գովազդատուների առջեւ իր պարտականությունները կատարելու եւ հեռաարձակման ավարտի հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը լուծելու համար: Այնուամենայնիվ Մովսիսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում օգտվել դատարանի որոշման ընձեռած հնարավորությունից եւ ժամանակավորապես վերականգնել հեռարձակումը: Նա ընդգծել է, որ մտադիր է պայքարել Հեռուսսատատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը չեղյալ հայտարարելու համար: Ընդ որում, նա հայտարարել է, որ ընդունված որոշման օրինականության վերաբերյալ հարց է բարձրացնելու միջազգային ատյաններում: Մեսրոպ Մովսիսյանը նշել է, որ համաձայն է հանդիպել նախագահի հետ եւ քննարկել ընկերության գործունեության վերականգնման հնարավորությունները: Հիշեցնենք, որ նախագահը ինքն է հանդես եկել համապատասխան նախաձեռնությամբ: Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը արդեն ուղարկել է հրավերը ընկերության ղեկավարությանը: «Ա1+»-ի ղեկավարը հայտարարել է, որ չէր ցանկանա, որ ստեղծված իրավիճակը օգտագործվի քաղաքական ուժերի կողմից սեփական շահերի համար: «Մենք մտադիր չենք դառնալու քաղաքական խաղերի մասնակիցներ»,- հայտարարել է նա:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |