Հայկական ԶՈՒ մասնակցությունը Ղազախստանում կայանալիք զորավարժություններին քննարկվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանաշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:



ՀՀ պաշտպանության նախարարը, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կամրապնդվեն երկու պետությունների բարեկամական կապերը, հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը:



Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին հոկտեմբերի 1-ից 16-ը Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններին հայկական եւ ռուսական զորախմբերի մասնակցության, ՀՀ ՊՆ-ում ռուսաց լեզվի ուսուցման ժամանակակից լինգաֆոնային լսարանների բացման, 1777-1778թ.թ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում զոհված ռուս զինվորականների հիշատակին Գյումրիում կառուցված հուշարձանի վերաբացման հետ կապված հարցեր:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---