ԳՅՈՒՄՐԻՅՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ 1988 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

PanARMENIAN.Net - Գյումրիյում կկառուցվի Հուշահամալիր` նվիրված 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: Հուշահամալիրի բացումը կկայանա երկրաշարժի 20-ամյակի նախօրեին 2008 թվականին: «Երկրաշարժ եւ վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ Մուրադ Մուրադյանի խոսքերով, համալիրը (7-8 մլն դոլար արժողությամբ) կկառուցվի բացառապես ժողովրդի հանգանակած միջոցներով` ստացված բարեգործական ակցիաներից: Համալիրի մեջ կլինեն նաեւ թանգարան, գրադարան, նիստերի դահլիճ: Հիշեցնենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի կործանիչ երկրաշարժի արդյունքում Հայաստանում զոհվեցին ավելի քան 25 հազար մարդ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---