Վահան Հովհաննիսյան. Թուրքական քաղաքականության պոչից կախվելն ամենախայտառակ բանն է մեր երկրի համար

PanARMENIAN.Net - «Հայաստանի ղեկավարության շրջանում հաստատվել է այն միտքը, որ Թուրքիայի բարձրաստիճան անձանց հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- հոկտեմբերի 27 ՀՀ ԱԺ նիստում հայտնել է ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:



Հովհաննիսյանի խոսքով, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուի վերջին հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման մեջ առաջընթացի անհրաժեշտության մասին, առանց որի սահմանի բացումն անհնար է, եւս մեկ անգամ հաստատեց, որ հայ-թուրքական Արձանագրություններում նախապայմաններ կան, ինչի մասին մշտապես պնդում էր ընդդիմությունը:



Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ Ցյուրիխում Թուրքիայի եւ Հայաստանի ԱԳ նախարարների կողմից Արձանագրությունների ստորագրումը եւ այդ փաստաթղթերի վավերացման հաջորդական գործընթացը երկու երկրների խորհրդարանների կողմից (ՀՀ ԱԺ կողմից Արձանագրությունների վավերացումը կկայանա թուրքական խորհրդարանի որոշումից հետո) ակներեւ ցույց է տալիս, որ Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն չի վարում այդ գործընթացում: «ՀՀ ղեկավարության քաղաքականությունը կախված է թուրքական կողմի նախաձեռնած քայլերից, ինչը խայտառակություն է մեր երկրի համար»,- ընդգծել է Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---