Եվրահանձնաժողովն ապագայում ծրագրում է վերացնել անցագրերը արեւելյան գործընկերների հետ

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովն ապագայում ծրագրում է վերացնել անցագրերը Արեւելյան Եվրոպայի որոշ երկրների քաղաքացիների համար: Նման պատասխան է տվել Եվրահանձնաժողովն այն հարցմանը, որը տվել էին Լեհաստանից եվրոպատգամավորներ Լենա Կոլյարսկա-Բոբինսկան եւ Պավել Զալեւսկին:



Սակայն ԵՀ-ն չի ճշտել, թե երբ է ծրագրվում վերացնել անցագրային ռեժիմը եւ որ երկրների քաղաքացիների համար: Շատ եվրոպատգամավորներ Եվրամիության արեւելյան հարեւանների համար անցագրային ռեժիմի վերացման կողմնակիցներ են, եւ այդ հարցն ավելի արդիական է դառնում` հաշվի առնելով Արեւելյան Եվրոպայի քաղաքացիների կողմից ԵՄ երկրների այցելության տոկոսի իջեցումը:



Լենա Կոլյարսկա-Բոբինսկան ընդգծել է, որ մոտ ժամանակներս ԵՄ մասնակիցների, Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրների համար հարկավոր է անցագրային ռեժիմի վերացման իրական ու հարմար ծրագիր մշակել: «Դա կհամապատասխաներ «Արեւելյան գործընկերության» գաղափարին եւ Եվրամիությունը հարեւանների հետ հարաբերությունների նոր մակարդակի կբարձրացներ»,- ասել է եվրոպատգամավորը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---