ՀՀ ԱԳՆ. Ալիեւի հայտարարություններն ակնհայտ բացասական տպավորություն են թողնում Ադրբեջանի մասին

PanARMENIAN.Net - 26-ին Տոկիոյում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Ճապոնիայի գահաժառանգ Նարոհիտոն:



Նախարար Նալբանդյանը գահաժառանգ Նարոհիտոյին խնդրեց Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները եւ նշեց Հայաստանի ցանկությունը` առավել ամրապնդել եւ զարգացնել հարաբերությունները բարեկամ Ճապոնիայի հետ: Էդվարդ Նալբանդյանըգահաժառանգ Նարոհիտոյին ներկայացրեցՀայաստանիմոտեցումները տարածաշրջանայինեւ միջազգային մի շարք հարցերիվերաբերյալ, ինչպես նաեւ Տոկիո իր այցելությաննպատակները եւ նախօրեին ունեցածհանդիպումներիարդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները տարբեր բնագավառներում ընդլայնելու եւ խորացնելու համագործակցությունը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ:



Օրվա երկրորդկեսին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:Հայաստանի արտգործնախարարիելույթին ներկա էինՏոկիոյումհավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, համաշխարհային եւ ճապոնական հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:



Իր ելույթում, նաեւ ուղղված հարցերին պատասխանելիս նախարար Նալբանդյանը ներկայացրեց հայ-ճապոնական հարաբերությունները եւ դրանց զարգացմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությունները, կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը միտված ջանքերը:



Պատասխանելով ադրբեջանական կողմից անընդմեջ հնչող պատերազմիսպառնալիքներիվերաբերյալ հարցին, Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Միգուցե դրանք արվում են ճնշում գործադրելու ակնկալիքով, բնականաբար, դա չի կարող տպավորել ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղին: Այդ փորձերը միջազգային հանրության մոտ ակնհայտ բացասական տպավորություն են թողնում Ադրբեջանի մասին»:



Ելույթից առաջ տեղի ունեցավնախարարՆալբանդյանի եւ ինստիտուտի տնօրեն, դեսպան Յոշիջի Նոգիմիի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ ԱԳՆ դիվագիտական դպրոցի եւ Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջեւ համագործակցությանն առնչվող հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---