Հայ-թուրքական արձանագրությունները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը փոխկապակցված են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Արամ Սարգսյանը: «Այնպես է արվում, որպեսզի այդ գործընթացները զուգահեռ անցկացվեն, եւ ղարաբաղյան խնդիրը լուծվեր ի օգուտ Բաքվին», - ասել է նա:



Խոսելով Արձանագրությունների բովանդակության մասին, Արամ Սարգսյանն ասել է, որ այդ փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, պարունակում են անգրագետ ձեւակերպումներ, եւ բնականաբար չեն կարող վավերացվել այդ տեսքով: «Ես չեմ բացառում, որ Արձանագրությունների վավերացումը կարող է պառակտել հայ ժողովուրդը: Բացի այդ դա սպառնում է Հայաստանի միջազգային հեղինակությանը, քանի որ մենք արդեն գրեթե նահանջում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից», - ասել է Արամ Սարգսյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---