Երեւանում կստեղծվի տարածաշրջանային ճգնաժամային կառավարման կենտրոն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ի միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում, որը վարում էր ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը , որոշում ընդունվեց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության եւ Հայաստանի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) համապատասխան մշակել քաղաքացիական պաշտպանության հայեցակարգ, որը կներկայացվի ԱԱԽ-ի հաստատմանը մինչեւ 2010 թ. մայիսը:



ԱԱԽ քարտուղարը երկրի ազգային անվտանգության գործում կարեւորելով քաղաքացիական պաշտպանության համակարգի ձեւավորումը, նշել է, որ հայեցակարգի ընդունումը կիրառական նշանակություն ունի քաղաքացիական պաշտպանության ոլորտի ռազմավարական բարեփոխումների իրականացման եւ նորագույն սպառնալիքներին դիմակայելու համար:



Հայեցակարգի ընդունումը ենթադրում է քաղաքացիական պաշտպանության ներկա վիճակի գնահատում, միջազգային չափանիշներին համապատասխան համակարգի ձեւավորում, ճգնաժամային կառավարման ոլորտի կարողությունների ընդլայնում:



Երեւանում կստեղծվի ճգնաժամային կառավարման տարածաշրջանային կենտրոն, որը հետագայում կունենա նաեւ մարզային ստորաբաժանումներ, հաղորդում է ԱԱԽ մամլո գրասենյակը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---