Հայաստանը պատրաստ է բանակցել ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման շուրջ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին «Եվրոպական քաղաքականության կենտրոնը» Բրյուսելում կազմակերպել է «Կայունությունը եւ անվտանգությունը ԵՄ արեւելյան հարեւանությունում» խորագրով համաժողովը: Համաժողովին մասնակցել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Որպես բանախոսներ միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոստանտին Ելիսեեւը, Ադրբեջանի դեմոկրատական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն: Ելույթներ են ունեցել նաեւ ԵՄ խորհրդի, ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության եւ Բրյուսելի ազատ համալսարանի ներկայացուցիչները:



Համաժողովին մասնակցել են ԵՄ կառույցների պաշտոնյաներ, Բրյուսելում հավատարմագրված դիվանագետներ, լրագրողներ, հետազոտողներ, ուսանողներ:Արման Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի եվրոպական քաղաքականությանը՝ կանգ առնելով Արեւելյան գործընկերության ընձեռած հնարավորությունների վրա: Նա ողջունել է ԵՄ խորհրդում Հայաստանի հետ ասոցիացման պայմանագրի շուրջ բանակցությունների մանդատի քննարկման մեկնարկը, ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստակամ է սկսել բանակցությունները նաեւ ազատ առեւտրի եւ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման համաձայնագրերի շուրջ:



Ա. Կիրակոսյանըներկայացրելէնաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:Նույն օրն Արման Կիրակոսյանը մասնակցել է նաեւ «Հայաստանի եվրոպական բարեկամներ» հասարակական կազմակերպության կազմակերպած կլոր սեղանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---