Հայ խորհրդարանականները կմասնակցեն ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ նիստերին

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Սանքտ Պետերբուրգ` ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) 33-րդ ընդլայնված նիստին եւ Տավրիկյան պալատի 220-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԺ խոսնակի մամլո քարտուղար Նաիրի Պետրոսյանը:



«Հայկական պատվիրակության կազմում, որը գլխավորում է գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ընդգրկվել են պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Էռնեստ Սողոմոնյանը եւ Վահան Հովհաննիսյանը: Հայկական պատվիրակությունը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների աշխատանքին»,-ասել է Պետրոսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---