Առաջիկայում Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր չի կնքվի

PanARMENIAN.Net - Առաջիկայում Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր չի կնքվի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային պայմանագիր կստորագրվի այն ժամանակ, երբ կողմերը համաձայնեցնեն բոլոր հիմնական հարցերը: «Կողմերի մոտեցումները հիմնական հարցերի շուրջ տարբերվում են»,-ասել է թուրքագետը:



Նա նաեւ ընդգծել է, որ ղարաբաղյան խնդիրը բարդ գործընթաց է եւ կողմերը պատրաստ չեն հանգուցալուծման: «Այս հակամարտության կարգավորման համար ժամանակ է հարկավոր: Հակամարտության հանգուցալուծման պահը դեռեւս չի եկել: Այդ խնդիրը շուտափույթ կերպով կարգավորելու փորձը կարող է միայն սրել իրավիճակը, իսկ դա ոչ ոքին ձեռնատու չէ»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---