Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ ղարաբաղյան հարցը մուտք են գործել ակտիվ փուլ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ ղարաբաղյան հարցը մուտք են գործել ակտիվ փուլ, այդ մասին վկայում է մի շարք հանգամանքներ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսաբյուջետային քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով, Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով անփոփոխ է. Հայաստանը պատրաստ է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների, խելամիտ ժամկետներում:



Մինասյանը ավելացրել է, որ 2009 թ-ն դեկտեմբերի 7-ն ավարտվում է այդ հարցի վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի որոշում կայացնելու ժամկետը: «Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը դեկտեմբերի 1-ն եւս մեկ անգամ ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ ղարաբաղյան հարցը չեն կապված իրար հետ», - ասել է Մինասյանը:



Բացի այդ, նա հաղորդել է, որ հանդիպման ընթացքում թուրքական գործընկերների հետ, նրա մոտ կարծիք ստեղծվեց, որ նախապայմանների հետ կապված հարցը ավելի շատ առաջընթաց է ակնկալում Թուրքիայի ԵՄ-ում անդամակցելու շուրջ բանակցություններին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---