Հայաստանը պատրաստ է ապահովել ԼՂՀ անվտանգությունը

PanARMENIAN.Net - Այն փաստը, որ Հայաստանը, Ադրբեջանն ու ԵԱՀԿ ՄԽ միասին հայտարարեցին ԵԱՀԿ Հելսինկյան Խարտիայի երեք հայտնի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ բանակցությունները շարունակելու վճռականության մասին, խոսում է այն մասին, որ հակամարտության լուծման գործընթացը շարժվում է 2008թ. դեկտեմբերին Հելսինկիում ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ ներկայացված ուղղությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Նրա խոսքով, կարելի է արձանագրել, որ բանակցային գործընթացը շարունակվում է Մադրիդյան եւ վերամշակված Կրակովյան սկզբունքների շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մերձեցնելու նպատակով: «Դա դրական ֆոնի վկայությունն է, որն ակնկալում է ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության լուծման գործում»,- ասաց նա:



Դրա հետ մեկտեղ Սաֆարյանը նշեց, որ հայկական կողմը չի կարող միաժամանակ արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ադրբեջանցի դիվանագետների հայտարարությունները տարբերվում են վերջին օրերս ակտիվացած ռազմատենչ ճարտասանությունից, որը հնչում է Բաքվում: «Եթե անգամ այդ հայտարարությունները կատարվում են ներքին օգտագործման եւ սեփական այսպես կոչված սկզբունքային դիրքերի ներկայացման համար, ապա մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ադրբեջանը շարունակելու է Թուրքիայի օգնությամբ միակողմանի շահ փնտրել բանակցային գործընթացում: Այդ առիթով ցանկանում եմ հիշեցնել Հայաստանի կոալիցիոն իշխանության վճռականությունը խաղաղ լուծման որոնումների շուրջ բանակցությունները շարունակելու եւ Հայաստանի ու ԼՂՀ անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը հաստատելու հարցում` դրա համար հատկացնելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»,- ընդգծեց Արամ Սաֆարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---