Հայաստանի դեսպանությունների եւ հյուպատոսական հաստատությունների գործունեությունը կկանոնակարգվի

PanARMENIAN.Net - «Ազգային անվտանգության խորհրդի այսօրվա նիստում քննարկվեցին Հայաստանի դեսպանությունների եւ հյուպատոսական հաստատությունների գործունեության ուղղություններին վերաբերող չորս փաստաթղթեր»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հաղորդեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:



Բաղդասարյանի խոսքով, փաստաթղթերը վերաբերում են դեսպանությունների եւ հյուպատոսական հաստատությունների գործունեության ծրագրավորմանը: «Այդ փաստաթղթերի ընդունմամբ Հայաստանում առաջին անգամ դեսպանությունների եւ հյուպատոսական հաստատությունների գործունեությունը կկանոնակարգվի: ԱԱԽ համաձայնությունից հետո այդ փաստաթղթերը հաստատման համար կներկայացվեն ՀՀ նախագահին»,- նկատեց ԱԱԽ քարտուղարը:



Նա հաղորդեց նաեւ, որ այսուհետ Հայաստանի դեսպանություններն ու հյուպատոսական հաստատությունները գործունեության տարեկան ծրագրեր կունենան: «Յուրաքանչյուր տարվա արդյունքներով ԱԱԽ-ում կկայանան նաեւ քննարկումներ, որտեղ կներկայացվեն Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւ ՀՀ ԱԳ նախարարության կատարած աշխատանքը»,- նկատեց Բաղդասարյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---