ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ՉԱՓԵՐՈՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ` ԵՏԵՎՈՒՄ ԹՈՂՆԵԼՈՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՆ

PanARMENIAN.Net - Միջազգային արժութային հիմնադրամը հավանություն է տվել Թուրքիային 16 միլիարդ դոլարի չափով վարկ տրամադրելու որոշմանը, վերջին երկու տարվա ընթացքում այդ երկրին հատկացվող տնտեսական օգնության արդեն երրորդ ծրագրի շրջանակներում: Ադրբեջանի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, տրամադրվող միջոցներից 12 միլիարդը իրենից ներկայացնում է նոր փաթեթային վարկ, իսկ 4 միլիարդը հատկացվում է նախկինում ընդունված ծրագրի շրջանականերում: Միջոցները կուղղվեն 2002 թվականին բյուջետային դեֆիցիտի փակամնը: Նախատեսվում է, որ նոր վարկը թույլ կտա մեղմել ներկայումս տիրող տնտեսական լճացման հետեւանքները: Փորձագետների կարծիքով, ներկայիս ճգնաժամը ամնեախորն է վերջին 50 տարվա ընթացքում: Վարկը ստանալուն պես, Թուրքիան դառնում է ՄԱՀ-ի խոշորագույն պարտապանը 31 միլիարդ դոլար ընդհանուր գումարով, այդ ցուցանիշով առաջ անցնելով Արգենտինայից, որի պարտքը կազմում է 22 միլիարդ դոլար: Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ Միջազգային արժութային հիմանդրամը Թուրքիային էր տրամադրել հերթական տրանշը 3 միլիարդ դոլարի չափով, որը ուղղված էր երկրի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու ծրագրի ֆինանսավորմանը: Դիտորդները Միջազգային արժութային հիմնադրամի հատուկ վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ բացատրում են այն աջակցությոմբ, որ ցուցոբերեց Անկարան ԱՄՆ-ին Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ: Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը` Բաքվի «Գյունայ» թերթը ժամանակին գրել է, որ «եթե չլինեին ահաբեկչական գործողությունները Նյու Յորքում եւ Վաշինգտոնում, ապա Միջազգային արժութային հիմնադրամը, որը գտնվում է ԱՄՆ-ի հսկողության տակ, դժվար թե Անկարային միլիարդավոր վարկեր տրամադրեր: Այնպես որ շնորհակալություն Ուսամա բեն Լադենին եւ օղորմի նրա հորը»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---