ԱՄՆ-Ի ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԻՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ամերիկյան վարչակազմի կողմից կոնգրես ներկայացված` բյուջետային հարցումը նախատեսում է Ադրբեջանին տրամադրվող օգնության ծավալների ավելացում: 2003 թվականին ԱՄն-ի կառվարությունը առաջարկում է հատկացնել այդ երկրին 46 միլիոն դոլար: Այս տարի այդ գումարը կազմել է 43 միլիոն: Միեւնույն ժամանակ ներկայացված նախագծում կրճատվում են Հայաստանին տրամադրվող օգնության ծավալները: Առաջարկվում է 2003 թվականին Երեւանին տրամադրել 70 միլիոն դոլար այն դեպքում, երբ այս տարի որոշվել է տրամադրել 94 միլիոն: Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը հաջորդ տարի ԱՄՆ-ից կստանան նույն ծավալի օգնություն ռազմական կարիգների համար` երեքական միլիոն: Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայկական հանձնախումբը հանդես է եկել Հայաստանին տրամադրվող օգնության ծավալների կրճատման դեմ: Ամերիկայի Հայկական հանձնախմբի ղեկավարները գտնում են, որ վարչակազմի նախաձեռնությունը դեռեւս ոչինչ չի նշանակում: Ինչպես հայտնի է, Սպիտակ տունը առաջարկում էր էապես կրճատել Հայաստանին տրամադրվող օգնություը նաեւ այս տարի, սակայն արդյունքում օրենսդիրները հատատեցին մի գումար, որը գերազանցում է նախագծով ներկայացվածը: Բրայան Արդունիի խոսքերով, որը Հայկական հանձնախմբի պատասխանատուն է վարչակազմի հետ կապերի համար, «կոնգրեսի հայամետ ուժերը կանեն հնարավորինը, որպեսզի Հայաստանին տրամադրվող օգնության ծավալները չկրճատվեն»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---