Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն սկսել է քվեարկության վերահաշվարկ

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանի 11 դիմումի եւ «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի 2 դիմումի հիման վրա Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սկսել է մի շարք տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ: Վերահաշվարկն սկսվել է այն տեղամասերից, որոնք նշված են Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց դիմումներում:



Քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքներով թիվ 10/7, 10/14 եւ 10/30 տեղամասերում անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է 2-ով, Դավիթ Հակոբյանին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն ավելացել է 1-ով, Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած քվեաթերթիկներինը` 5-ով: Վավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 5-ով, անճշտությունների չափը` 12-ով: Այսինքն` քվեարկության արդյունքների էական փոփոխություններ չեն արձանագրվել, - հաղորդում է ԿԸՀ-ի մամլո ծառայությունը:



Հունվարի 10-ին ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուի ընտրություններում Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական տեղամասում ՀՀ ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության առաջադրած թեկնածու Արա Սիմոնյանը` հավաքելով 7622 ձայն:



Այդ ընտրատարածքում մրցում էին երեք թեկնածու` Արա Սիմոնյանը «Ազգային միաբանություն» կուսակցությունից` 7622 ձայն, Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը` 299 ձայն եւ ազատազրկման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` 5023 ձայն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---