Բանակաշինության ոլորտում սփյուռքահայության դերն ընդլայնելու հեռանկարներ կան

Բանակաշինության ոլորտում սփյուռքահայության դերն ընդլայնելու հեռանկարներ կան

PanARMENIAN.Net -
2010թ. փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Է. Մողինի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Փարիզ: Հնգօրյա այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային ժողովի անվտանգության, պաշտպանական եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձաժողովի նախագահի, Ֆրանսիայի Նախագահի ռազմական գրասենյակի ղեկավարի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի տնօրենի եւ փորձագետների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ պաշտպանության նախարարը կայցելի նաեւ Ֆրանսիայի ռազմաուսումնական հաստատություններ, զինված ուժերի ստորաբաժանումներ: Փարիզում նախատեսված է համագործակցության փաստաթղթի ստորագրում, որը իրավական հիմքեր կստեղծի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ երկկողմ համագործակցություն ծավալելու համար:



Այցի շրջանակներում փետրվարի 8-ին նախարար Ս. Օհանյանը, ձեւավորված ավանդույթի համաձայն, հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի 20-ից ավել կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Ս. Օհանյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի 18 ամյա պատմությունը, կարեւորել սփյուռքահայության դերը հայկական բանակի կայացման գործում, անդրադարձել ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների սկզբունքներին: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաեւ ֆրանսահայության ներկայացուցիչներին հուզող հարցերին, զրուցել բանակաշինության ոլորտում սփյուռքահայության դերն ընդլայնելու հեռանկարների շուրջ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---