ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները Տոկիոյում ստորագրել են համաձայնագիր Ճապոնիայի կառավարության կողմից մշակույթի եւ առողջապահության զարգացմանը ուղղված երկու դրամաշնորհների տրամադրման վերաբերյալ: Համաձայնագրի ստորագրմանը նախորթող բանակցությունների ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներ: Կողմերը հավաստել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործընկերային հարաբերություններ զարգացնելու իրենց պատրաստակամությունը: Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարը խոստացել է, որ պաշտոնական Երեւանը կաջակցի Ճապոնիային ՄԱԿի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ դառնալու գործում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---