Հայկական դիվանագիտական դպրոցի բացումը կօգնի ավելացնելու ամբողջ աշխարհում Հայաստանի բարեկամների թիվը

Հայկական դիվանագիտական դպրոցի բացումը կօգնի ավելացնելու ամբողջ աշխարհում Հայաստանի բարեկամների թիվը

PanARMENIAN.Net -
Հայկական դիվանագիտական դպրոցի հաստատումը կարեւոր իրադարձություն է: Այդ հաստատությունն ուսանողներին կօգնի անհրաժեշտ գիտելիքներ ստանալ եւ ավելացնել ամբողջ աշխարհում Հայաստանի բարեկամների թիվը: Այդ մասին Երեւանում Դիվանագիտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Դպրոցի բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:



ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշտոնին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին դիվանագիտական դպրոցի հաստատմանը ցուցաբերած աջակցության համար:



Դպրոցի 25 ուսանողները, որոնք անցել են երեք փուլով անցկացված մրցույթը, հնարավորություն կստանան Հայաստանի շահերը ներկայացնել միջազգային հրապարակում: Դպրոցում դասախոսություններով հանդես կգան Շվեյցարիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Գերմանիայի, Հունաստանի, Սլովակիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի համալսարանների դասախոսները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---