ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՉԻ ԱՌԱՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՆԵՐ

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան, Բաքվի մոտակայքում գտնվող, Դառնագյուլ ավանի ստիբողաբար վերաբնակեցվածների ճամբարում բնակվող մի խումբ ադրբեջանցի փախստականներ փակել էին գլխավոր փողոցներից մեկը: Պիկետի մասնակիցները պահանջել են վերականգնել էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարումը, որը փախստականների ճամբարը ստանում է օրեկան մի քանի ժամ: Արդեն երկրորդ օրն է ինչ ճամբարը էլեկտրաէներգիա ընդհանրապես չի ստանում: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, միջադեպի վայր ժամանած ոստիկանությունը հաշվեհարդար է տեսել բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Նրանցից մեկը ձերբակալվել է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---