Հիլարի Քլինթոնը Հայաստանի նախագահին Վաշինգտոն է հրավիրել

Հիլարի Քլինթոնը Հայաստանի նախագահին Վաշինգտոն է հրավիրել

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը Սերժ Սարգսյանին է փոխանցել նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված եւ սույն թվականի ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցության հրավերը: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---