Հայաստանն արտաքին աշխարհի համար ավելի վստահելի գործընկեր է դարձել

Հայաստանն արտաքին աշխարհի համար ավելի վստահելի գործընկեր է դարձել

PanARMENIAN.Net - Վերջին երկու տարիներին Հայաստանն ավելի վստահելի գործընկեր է դարձել արտաքին աշխարհի համար: Այս մասին հայտարարել է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքերի համաձայն, երկիրը կարողացել է հաղթահարել 2008 թ. նախագահական ընտրություններից հետո առաջացած քաղաքական ճգնաժամը:

Միաժամանակ նա բարձր է գնահատել վերջին երկու տարում հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հայաստանի իշխանության նախաձեռնությունները: Բեքարյանը նշել է, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ նոր տարրեր ու հստակություն է ի հայտ եկել, որոնք բացակայում էին ե’ւ հայ, ե’ միջազգային հասարակության մոտ;

Հայ փորձագետը նաև բարձր է գնահատել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդմանն ուղղված Հայաստանի նախագահի գործունեությունը:

Այս համատեքստում Բեքարյանը առանձնհատուկ նշանակություն է տվել Սերժ Սարգսյանի համահայկական շրջագայությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---