Հովհաննես Հովհաննիսյան. «Գերտերությունները թույլ չեն տա Հայաստանին հրաժարվել արձանագրություններից»

Հովհաննես Հովհաննիսյան. «Գերտերությունները թույլ չեն տա Հայաստանին հրաժարվել արձանագրություններից»

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական սիրախաղը» սկսելուց առաջ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանար, որ այդպիսի գործընթաց սկսելուց առաջ որոշակի ռեսուրսներ, ժամանակ և համազգային համաձայնություն էր անհրաժեշտ: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Մենք նախ` պետք է հավաքագրեինք մեր ռեսուրսները, հետո նոր միայն մտնեինք այդպիսի դիվանագիտական գործընթացի մեջ: Այդ գործընթացի միջոցով Հայաստանի նախագահը, որին երկրի ներսում չեն աջակցում, ուզում էր երկրից դուրս լեգիտիմություն ստանալ», - ասել է Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով, այն բոլոր գործընթացները, որ տեղի էին ունենում հայ-թուրքական երկխոսության շուրջ, թուլացրեցին Հայաստանի` որպես միջազգային սուբյեկտի դիրքերը:

Խոսելով հայ-թուրքական գործընթացի կասեցման ներկա փուլի մասին և մեկնաբանելով Հայաստանի նախագահի ապրիլի 23-ի ուղերձը, ՀԼԿ նախագահը հայտարարել է, որ այն ավելի շատ ներքին կիրառման համար էր:

«Իրականում արձանագրությունները շարունակում են մնալ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մեծ օրակարգում: Իրավական տեսանկյունից փոփոխություններ չկան», - ասել է Հովհաննիսյանը, ավելացնելով, որ այսօր գերտերությունները թույլ չեն տա Հայաստանին հրաժարվել արձանագրություններից:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---