ANCA-ն վճռական է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար պայքարում

ANCA-ն վճռական է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար պայքարում

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը ակտիվ աշխատանք է վարելու, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 252 բանաձևն ընդունող կոնգրեսականների թիվն ավելանա: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը:

«Մեր ջանքերը քաջալերում են և’ դեմոկրատ կոնգրեսականները, և’ հանրապետականները, և հիմա արդեն մեր աշխատանքն ուղղված է այն բանին, որ բանաձևն ընդունող կոնգրեսականների թիվն ավելանա և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին համոզենք, որ մենք բավարար ձայներ ունենք` բանաձի ընդունման համար», - ասել է նախագահը:

«Կոնգրեսի յուրաքանչյուր նստաշրջանը տևում է երկու տարի: Ընթացիկ նստաշրջանն ավարտվելու է 2010 թ. դեկտեմբերին: Դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կտապալվի, եթե մինչ այդ Կոնգրեսը չհաստատի», - ասել է նա: Միաժամանակ Քեն Խաչիկյանը հիշեցրել է, որ ամերիկյան վարչակազմը ճնշում է գործադրում բանաձևի ընդունման հարցում:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին, Ք.Խաչիկյանն ասել է. «Նա հերթական անգամ խախտեց իր տված խոստումը: Նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ճնշման ներքո է գտնվում, որը թուրքամետ դիրքորոշում ունի: Նույնիսկ եթե Օբաման ընդուներ Հայոց ցեղասպանությունը, միևնույն է, նա չէր ցանկանա այդ անել պաշտոնապես` որպես ԱՄՆ նախագահ», - հայտարարել է Խաչիկյանը` ավելացնելով, որ ANCA-ն շարունակելու է ճնշում գործադրել Օբամայի վրա` պահանջելով կատարել տված խոստումը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---