ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱՍՊԵԼԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ԿՐԵՑԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Բրիտանաամերիկյան «Ramco» ընկերությունը արդեն նոյեմբերին կարող է ձեւակերպել իր հրաժարումը Ադրբեջանի ցամաքի ամենախոշոր հանքավայրերի մշակման պայմանագրին մասնակցելուց: Այսօր Բաքվում այդ մասին լրագրողներին է հայտնել ադրբեջանի պետնավթաընկերության օտարերկրյա ներդրումների վարչության ղեկավարներից մեկը` Վիտալի Բեգլյարբեկովը: Ընկերության պատրանքները Ադրբեջանում նավթահանման հեռանկարների վերաբերյալ սկսեցին ցրվել դեռ ամռան սկզբում: Ինչպես հայտնում է «CNA» գործակալությունը, 1998 թվականի հուլիսին «Ramco»-ի ղեկավարությունը խոստացավ «Մուրադխանլի» հանքավայրերի մշակման ու հետախուզման մեջ ներդնել մինչեւ մեկ միլիարդ դոլար: Սակայն, 2001 թվականի հունիսին այդ ընկերությունը հրաժարվեց նախագծի իրականացումից` վճարելով 250 հազար դոլար` որպես չկատարված պարտավորությունների փոխհատուցում: Չնայած նրան, որ «Մուրադխանլի»-ում «Ramkco»-ի հորատած առաջին հետախուզական նավթահորը բացահայտեց նավթի որոշակի պաշարներ, հանքավայրի շերտերի բարդ երկրաբանությունը թույլ չտվեց շարունակել սկսված աշխատանքները: Ենթադրվում է, որ նոյեմբերին, երբ պաշտոնապես կլրանա հետախուզական շրջանի ժամկետը, «Ramco»-ն կդադարեցնի գործունեությունը նաեւ երեք պայմանագրային հանքավայրերի հետախուզական մասում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---