ԱՄՆ-Ի ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԿՈՆԳՐԵՍԻ ՎՐԱ` 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսի այսպես կոչված «Հայկական խմբի ակտիվ անդամ, Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալլոնեն հայտարարել է, որ Պետական դեպարտամենտը ճնշում է գործադրում Կոնգրեսի վրա` Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման վերացմանը հասնելու համար: «Արմինֆո» գործակալության տեղեկությունների համաձայն` Փալլոնեն «անհաջող» անվանեց Պետքարտուղար Քոլին Փաուելլի նամակը, որով այն դիմել է օրենսդիրներին: «Ուղղման վերացումը կօրինականացնի Հայաստանի բարոյազանց շրջափակումը Ադրբեջանի կողմից եւ կնպաստի Բաքվի էլ ավելի անհաշտելի դիրքորոշմանը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում»,- համարում է կոնգրեսականը: Ֆրենք Փալլոնեն նաեւ անհանգստացածություն արտահայտեց այն առիթով, որ Փաուելլը առաջարկել է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, որը «հայտնի է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վարած իր ագրեսիվ քաղաքականությամբ»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---