ՊԱԿԻՍՏԱՆԻ ԴԵՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԲԱՔՎՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՅԶԵՐ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ

PanARMENIAN.Net - Երեկ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը որոշում է ընդունել վերացնել Պակիստանի դեմ բոլոր պատժամիջոցները: Այդ պատժամիջոցները մտցվեցին նրանից հետո, երբ Իսլամաբադը, չնայած համաշխարհային հանրության պահանջի, ձեռնամուխ եղավ միջուկային զենքի մշակմանը: Այս քայլը հանդիսացավ ամերիկյան օրենսդիրների արձագանքը գեներալ Մուշարաֆի վարչակարգի` հակաահաբեկչական կոալիցիայի երկրներին թալիբների դեմ ռազմական գործողություններում աջակցելուն: Կոնգրեսի որոշումը Ադրբեջանում դրական հույզեր է առաջացրել: Այնտեղ կարծում են, որ Աֆղանստանում ռազմական գործողություններ անցկացնելում Վաշինգտոնին աջակցելու պաշտոնական Բաքվի պատրաստականությունը կարող է հանգեցնել Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման չեղյալ հայտարարելուն: Այդ ուղղումը արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---