Մայիսի 25-ին մեկնարկում է Հայաստանի նախագահի այցը Բելգիա24 մայիսի 2010 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի թագավորություն: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք: ՀՀ նախագահը Բրյուսելում հանդիպումներ կունենա Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բառոզոյի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ բարոնուհի Քեթրին Էշթոնի հետ: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսսենի, Եվրոպական հանձնաժողովի` ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, առեւտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտի, տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնակատար Օլի Ռենի հետ: ՀՀ նախագահին Բրյուսելում կհյուրընկալեն նաեւ Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ Դե Դեկերը եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսը: Նախագահ Սարգսյանն այցի ընթացում հանդիպում կունենա Բելգիայի եւ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կայցելի հայտնի բարերարներ Ժան եւ Ալբեր Պողոսյանների գլխավորությամբ Պողոսյան հիմնադրամի հիմնած Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների եւ երկխոսության «Վիլա Էմպեն» կենտրոն, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |