Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը մտադիր է դիմել միջազգային ատյաններին

Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը մտադիր է դիմել միջազգային ատյաններին

PanARMENIAN.Net - «Հայաստանում քաղբանտարկյալենրի թիվը հասավ 17-ի: Երեկ երեկոյան երեք մարդ է ձերբակալվել` «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գևորգյանը, նրա եղբայր Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, նրանք բոլորրը ձերբակալվել են Ազատության հրապարակում:

Ընդ որում, նա նշել է, որ ակտիվիստ Վարդգես Գասպարին և մի քանի նրա համախոհներ արդեն երեք օր է փորձում են բողոքի ակցիա կազմակերպել Ազատության հրապարակում: Ըստ նրա, թեև այդ ակցիան ՀԱԿ-ի նախաձեռնությանը չէ, սակայն Կոնգրեսի շատ ակտիվիստներ մասնակցեցին դրան և նրանց իրավունքները խախտվեցին: Մասնավորապես, մենք օգնում ենք նրանց կատարել այն իրավական քայլերը, որոնք անհրաժեշտ են տվյալ իրավիճակներում»,-ասել է Զուրաբյանը: Ըստ նրա, ՀԱԿ-ը մտադիր է նաև այս հարցն արծարծել միջազգային ատյաններում: Ընդ որում նա նշել է, որ վերջին երեք օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ երկրում ոստիկանական ռեժիմ է գործում:

Զուրաբյանը նաև ասել է, որ Անի Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել իշխանության ներկայացուցչի հանդեպ վտանգ չներկայացնող բռնություն գործադրելու համար, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը մեղադրվում են խուլիգանության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---