Լևոն Զուրաբյան. Օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ սեղմվում է

Լևոն Զուրաբյան. Օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ սեղմվում է

PanARMENIAN.Net - Օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ սեղմվում է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Ընդ որում, Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ-ն արդեն զգուշացրել էր, որ հայ-թուրքաիան կարգավորման գործընթաղի ձախողման դեպքում, ճնշումը Ղարաբաղի հանդեպ կավելանա:

Անդրադառնալով Հարավային Կովկասի գծով եվրոպական խորհրդարանի զեկույցին, Զուրաբյանն ասել է, որ «տարածքների օկուպացիա» տերմինն ամրագրվել է միջազգային բանաձևերում: Ըստ նրա, դրա պատճառն այն է, որ ԼՂՀ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

«Այսօր աշխարհը մոռացել է Լեռնային Ղարաբաղի գոյության մասին: Դրանով կարելի է բացատրել գերտերությունների արձագանքը ԼՂՀ-ում կայացած ընտրություններին»,-ասել է Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ վերոնշյալը նաև Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունք է: Ըստ նրա, եթե նախկինում ղարաբաղյան հակամարտությունը դիտարկվում էր որպես հակամարտություն Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, ապա այժմ այն դիտարկվում է որպես հայ-ադրբեջանական հակամարտություն: «Նման իրավիճակը կհանգեցնի նրան, որ միջազգային հանրությունը կընկալի ղարաբաղյան հակամարտությունը որպես ոչ թե ինքնորոշման համար պայքար, այլ որպես տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,-ասել է ՀԱԿ-ի համակարգողը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---