Հայաստանի նախագահն իր առարկությունն է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքում ուղղումներ կատարելու վերաբերյալ 7 հունիսի 2010 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր առարկությունն է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքում, «Դատախազության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում ուղղումներ կատարելու վերաբերյալ փաթեթում: ՀՀ նախագահի առարկությունը կոնկրետ վերաբերում է նախագահության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու մասին դրույթին: Նախագահի առարկությունը ներկայացրեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Իսագուլյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը, նման առարկություններ ներկայացնելով, նպատակ ունի պահպանել թեկնածուների հավասարությունը, քանի որ ստացվում է այնպես, որ նախընտրական արշավի ժամանակ միայն գործող նախագահը կարող է օգտվել անձեռնմխելիության իրավունքից: Իր հերթին ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը նշեց, որ ՀՅԴ-ն ողջունում է ՀՀ նախագահի առարկությունը, քանի որ նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածուների հավասարությունը պահպանելու միտումը բխում է ժողովրդավարական սկզբունքներից: Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ վերջին տարիներին անձեռնմխելիությունից օգտվող պաշտոնյաների թիվը կտրուկ աճել է, թեև, ըստ ՀՀ Սահմանադրության, անձեռնմխելիությունից կարող են օգտվել միայն պատգամավորներն ու նախագահը: «Ուստի մենք նախաձեռնեցինք այս օրինագիծը: ՀՀ նախագահի առարկությունն ընդունելի է և հասկանալի, քանի որ այն ուղղված է նախընտրական քարոզարշավի ժամանակ բոլորի համար հավասար դաշտի ստեղծմանը»,-ասել է Պետրոսյանը: Իր հերթին «ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ես համաձայն չեմ իմ գործընկերների հետ այն առումով, թե անձեռնմխելիությունից օգտվող պաշտոնյաների թիվն աճել է, քանի որ դա վերաբերում է միայն նախընտրական արշավին,որը կարճ է տևում: Հայաստանի նման երկրներում, որտեղ կան քաղբանտարկյալ թեկնածուներ, թեկնածուները պետք է օգտվեն անձեռնմխելիությունից , կարողանալու համար ազատ վարել իրենց քարոզարշավը: Հակառակ դեպքում, նրանց դեմ կարող է արհեստական քրեական գործ հարուցվել` ձախողելու համար նրանց քարոզարշավը»,-ասել է Սաֆարյանը: Օրինագծով նախատեսվում է, որ և պատգամավորության, և նախագահության թեկնածուները զրկվում են անձեռնմխելիության իրավունքից: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |