Հայաստանը հետաքրքրված է Իտալիայի հետ ապակենտրոնացված համագործակցության խորացմամբ

Հայաստանը հետաքրքրված է Իտալիայի հետ ապակենտրոնացված համագործակցության խորացմամբ

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյի ղեկավարած պատվիրակությանը:Ողջունելով հյուրին` նախարարՆալբանդյանընկատեց, որ վերջին շրջանում հայ-իտալական հարաբերությունները զգալիորեն աշխուժացել են, ինչն արտահայտվում է նաեւ պաշտոնական պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացմամբ:

Հայաստանի արտաքինքաղաքականգերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Իտալիայի հետ ապակենտրոնացված համագործակցության առավել խորացմամբ` այս առումով կարեւորելով Կոտայքի մարզի եւ Միլանի նահանգի միջեւ փոխգործակցությունը, ինչպես նաեւ Միլանի ու Երեւանի միջեւ հնարավոր համագործակցության հաստատումը:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Միլանի նահանգային իշխանություններին 2006 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով, որ մարդկության դեմ հանցագործությունների ճանաչումը եւ դատապարտումը համամարդկային խնդիր է:

Բրունո Դապեյը իր հերթին կարեւորեց հայ-իտալական ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ բարձր գնահատեց միլանահայ համայնքի արժեքավոր ներդրումը իր ղեկավարած նահանգի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում:

Հանդիպմանը անդրադարձկատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ դրանցլուծմանուղիներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---