ՍԾՏՀ ԽՎ նիստի ժամանակ չընդունվեց Իսրայելի գործողությունները դատապարտելու մասին Թուրքիայի առաջարկը

PanARMENIAN.Net - «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍՏՀԿ ԽՎ) գլխավոր վեհաժողովը դատապարտում է ցանկացած ազգի շրջափակումը ցանկացած ուղղությամբ, ինչն անդառնալիորեն հանգեցնում է ողբերգական հետևանքների»,- ՍԾՏՀ ԽՎ նիստի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արեգ Ղուկասյանը Գազայի հատվածի շրջափակումը հանելու վերաբերյալ:

Նրա խոսքերով, Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը որոշել են օրակարգ մտցնել բանաձև, որի համաձայն դատապարտվում են Իսրայելի գործողությունները Միջերկրական ծովում: Հայաստանի եզրահանգումն առաջացրել է շատ երկրների պատվիրակությունների դժգոհությունը: «Հնարավոր է, Իրանը դատապարտման ենթակա քայլ է կատարել, բայց եթե չի թույլատրվում Իսրայելի կողմից շրջափակում, ապա դա չի թույլատրվում ոչ ոքի»,- ասել է Արեգ Ղուկասյանը: Նա պարզաբանել է, որ Հայաստանի առաջարկը չի ընդունվել, քանի որ միայն երկուսն են քվեարկել «կողմ», երկուսը «դեմ», մնացածը ձեռնպահ են մնացել: Միաժամանակ վեհաժողովի թուրք նախագահը քվեարկության է դրել Իսրայելի գործողությունները դատապարտելու մասին առաջարկը, բայց այն ևս չի ընդունվել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---