Իրանի դեմ պատժամիջոցները կանդրադառնան նաև Հայաստանի վրա

Իրանի դեմ պատժամիջոցները կանդրադառնան նաև Հայաստանի վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի հարցում այս պահի դրությամբ առավել հակահայկական, քան հակաիրանական ուղղվածություն ունի: Այդ մասին հունիսի 10-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փորձագետ Սերգեյ Շաքարյանցը: «ՄԱԿ-ի ԱԽ որոշումը Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ հարված է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Պատժամիջոցների կիրառումը հազիվ թե կանգնեցնի ուրանի հարստացման գործընթացն ու միջուկային էներգետիկայի ոլորտում իրականացվող հետազոտությունները, դա միայն նոր խոչընդոտներ կստեղծի Իրանի ու տարծաշարջանի, այդ թվում նաև Հայաստանի հետ հարաբերություններում»,-ասել է փորձագետը: Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Իրանը մշակել են մի շարք էներգետիկ նախագծեր և ՄԱԿ-ի ԱԽ երեկվա որոշումը անմիջական անդրադարձ կունենա հայ-իրանական համագործակցության վրա:

Սերգեյ Շաքարյանցը նշել է, որ առաջիկա ամիսներին կարելի է ակնկալել իրավիճակի սրացում Մերձավոր Արևելքում: «Ամեն ինչ կախված է Իսրայելի վերաբերյալ լսումներից, որ անցնելու են ՄԱԿ-ում: Եթե ՄԱԿ-ը նույն դիրքորոշումը չորդեգրի Իսրայելի հանդեպ, կարելի է լուրջ բախումներ ակնկալել տարածաշրջանում: Երեկվա որոշումից հետո Իրանը հազիվ թե հավատարիմ մնա Թուրքիայի ու Բրազիլիայի հետ ուրանի հարստացման հարցում ձեռք բերված պայմանավորվածությանը»,-ասել է փորձագետը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---