Երևանում աշխատանքն է ավարտել Սոցինտերնի համաժողովը

Երևանում աշխատանքն է ավարտել Սոցինտերնի համաժողովը

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Երևանում աշխատանքն ավարտեց ԱՊՀ երկրների, Կովկասի և Սևծովյան ավազանի պետությունների Սոցինտերնի կոմիտեի համաժողովը: Համաժողովին մասնակցում էին ԱՊՀ երկրների և Եվրոպայի 13 երկրների կուսակցություններ, մասնավորապես` Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Պաղեստինի և Ադրբեջանի սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները:

Համաժողովի արդյունքներն ամփոփելով` Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան հայտնել է, որ իրենց հաջողվել է իրականացնել այն ամենն, ինչ երկու օրվա ընթացքում ծրագրել էին: «Մեր հիմնական նպատակն է ժողովրդավարություն տարածել այն բոլոր երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք: Իսկ մի շարք երկրներում, ինչպես, օրինակ` Հայաստանն է, մենք կարողացանք բաց հասարակություն ձևավորել, իսկ որոշ երկրներում այդ գործընթացը շատ երկար է տևում», - նշել է նա:

Լուիս Այալան նշել է նաև, որ Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունն այս համաժողովում նոր փուլ է բացել, ինչը կարող է նպաստել հայ-ադրբեջանական երկխոսության խորացմանը:

Վերջում Այալան նշել է, որ Սոցինտերնի հիմնական նպատակը ժողովրդավարություն և խաղաղություն տարածելն է, որի շուրջ արդյունավետ քննարկումներ տեղի ունեցան համաժողովի ընթացքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---