Լուիս Այալա. «Սոցինտերնը ԵԱՀԿ ՄԽ-ի փոխարեն չի կարող մասնակցել ղարաբաղյան հիմնախնդրով»

Լուիս Այալա. «Սոցինտերնը ԵԱՀԿ ՄԽ-ի փոխարեն չի կարող մասնակցել ղարաբաղյան հիմնախնդրով»

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների, Կովկասի և Սևծովյան ավազանի պետությունների Սոցինտերնի կոմիտեի համաժողովի նիստում Ադրբեջանի սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալ Սալահադին Ալահվերդիևը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը անարդյունավետ է գործում և առաջարկել է Սոցինտերնին զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:

Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն և Սոցինտերնը միանգամայն տարբեր կառույցներ են, և Մինսկի խումբը շատ երկար ժամանակ է, ինչ զբաղվում է այդ խնդրով: «Մեր կառույցը միայն կարող է նպաստել, որպեսզի հակամարտող կողմերի միջև երկխոսություն սկսվի», - նշել է Այալան:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն, իր հերթին, ընդգծել է, որ համաձայն միջազգային բոլոր նորմերի և օրենքների, ԼՂՀ-ն ինքնորոշվել է, և Ադրբեջանը տարածքային որևէ հավակնություն չի կարող ունենալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---