Թուրքիան վերջապես հասկացավ, որ չի կարող ոչ մի առնչություն ունենալ ղարաբաղյան հակամարտության հետ18 հունիսի 2010 - 13:46 AMT PanARMENIAN.Net - «Թուրք-իսրայելական հարաբերությունների սրման և ՀՀ նախագահի` Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին որոշման ֆոնի վրա չեմ կարծում, որ տվյալ պահին հայ-թուրքական գործընթացում կարող է առաջընթաց արձանագրվել»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը կուսակցության մեկ այլ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Տվյալ պահին հայ-թուրքական հարաբերություններում նկատվում է որոշակի դադար, և հետագա առաջընթացը կախված է միայն Թուրքիայից: Մոտ ապագայում տարածաշրջանում կարող են տեղի ունենալ գործընթացներ, որոնք հնարավոր է` ազդեն Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Այդպիսիք են գործընթացները Մերձավոր Արևելքում, որոնց մասին Հայաստանը պետք է լուրջ մտածի»,- ասել է Արտակ Զաքարյանը: Իր հերթին Կարեն Ավագյանը նշեց, որ Թուրքիան հասկացավ, որ չի կարող ոչ մի կապ ունենալ ղարաբաղյան հակամարտության հետ, քանի որ դա թույլ չեն ոչ Հայաստանը, ոչ միջազգային հանրությունը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպիսին կլինի Հայաստանի դիրքորոշումն Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու դեպքում, Արտակ Զաքարյանն ասաց. «Իրանը մեր մոտ հարևանն է, այդ երկիրը լուրջ էներգետիկ պաշարներ ունի և անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի Իրանի հետ մեր հարաբերությունները չտուժեն»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |