Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը միջազգային հանրությանն ուղղված ուղերձ է

Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը միջազգային հանրությանն ուղղված ուղերձ է

PanARMENIAN.Net - Դիվերսիոն խմբի հարձակումը Արցախի Հանրապետության դիրքերի վրա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների պետերբուրգյան եռակողմ հանդիպումից անմիջապես հետո հազիվ թե պատահականություն լինի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Այդ երկու իրադարձությունները չեն կարող կապ չունենալ: Ադրբեջանցիների նման լայնածավալ հարձակումը վկայում է Ղարաբաղի խնդրում Բաքվի նյարդայնության բարձր մակարդակի մասին, ասել է քաղաքագետը` կասկած հայտնելով, որ այդ հարձակումը կարող էր կատարվել առանց պաշտոնական Բաքվի հավանության:

Ալեքսանդր Իսկանդարյանն նշել է, որ հավանաբար, հարձակման հրամանը տրվել է պետերբուրգյան հանդիպումից հետո: Ըստ նրա, ադրբեջանական կողմի նման պահվածքը ոչ այնքան Հայաստանին ուղղված ուղերձ է, որքան միջազգային հանրությանը: «Նման գործողություններով Ադրբեջանը փորձում է բարձրացնել նշաձողը` շանտաժը ևս պայքարի ձև է, որը նպաստում է նրա նշաձողի բարձրացմանը»,-ասել է նա: Իսկանդարյանը հավելեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման, որը կարող է գոհացնել նաև Հայաստանին, քանի որ դա Ադրբեջանի համար ինքնասպանություն կլինի: Նա համոզվածություն է հայտնել, որ միջազգային հանրությունը հազիվ թե ըմբռնումով մոտենա այս միջադեպին և ուշադրությունը հարվիրել է պաշտոնական Բաքվի լռությանն այս հարցում: «Սովորոաբար, նման միջադեպերի համար նախապես հայտարարություններ են պատրաստվում, սակայն այս անգամ դրանց բացակայույթունն Ադրբեջանի կողմից վկայում է այն մասին, որ երեկ իրադարձություններն այնպես չընթացան, ինչպես իրենք էին ցանկանում , կամ որ Ադրբեջանի նախագահի վարչակազմում շփոթություն է տիրում: Դա հազիվ թե բերի պատերազմի վերսկսման, քանի որ նման միջադեպեր շփման գծում հաճախ են լինում»,-ասել է քաղաքագետը:

Անդրադառնալով նորացված մադրիդյան սկզբունքներին` քաղաքագետն ասաց, որ որպես տեխնիկական փաստաթուղթ նման բան գոյություն չունի, դրանք ընդամենը սկզբունքներ են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---