Ստեփան Սաֆարյան. Իլհամ Ալիևը փորձում է ապահովագրել իր իշխանությունը

Ստեփան Սաֆարյան. Իլհամ Ալիևը փորձում է ապահովագրել իր իշխանությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի միլի մեջլիս է ներկայացվել «Պատերազմի դեպքում նախագահի և խորհրդարանի լիազորությունների երկարացման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Սահմանդրական դատարանի մասին» օրենքում: Այդպիսով Իլհամ Ալիևը փորձում է ապահովագրել իր իշխանությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտրաարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, Ադրբեջանի ղեկավարությունը գտնում է, որ չի կատարել իր գլխավոր խոստումը` չի վերակագնել երկրի «տարածքային ամբողջականությունը»: «Իլհամ Ալիևը գիտակցում է թե ինչ հետևանքներ կարող է ունենալ խոստումը կատարելու իր որոշումը, եթե ամեն ինչ այնպես չընթանա, ինչպես նախատեսված է»,-ասել է Ս.Սաֆարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---