Ստեփան Սաֆարյան. Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին

Ստեփան Սաֆարյան. Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին

PanARMENIAN.Net - Իհարկե, միջազգային հանրությունը երբեք օբյեկտիվ վերաբերմունք չի ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության հանդեպ, ինչը միշտ մտավախություններ է առաջ բերել: Սակայն Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ նրանք, համբերատար վերաբերմունք ցուցաբերելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հանդեպ, հայկական կողմին ստիպում են շարունակել բանակցությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով, նախագահների վերոնշյալ դիրքորոշումը մեծ ռիսկ է պարունակում բանակցային գործընթացի համար առհասարակ: «Ադրբեջանը մի կողմից «մատը պահում է ձգանի վրա», իսկ մյուս կողմից, իբր, պատրաստակամություն է հայտնում շարունակելու բանակցային գործընթացը»,- ընդգծել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման ու Նիկոլյա Սարկոզին Կանադայում ընթացող G8 գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել:

Հայտարարության մեջ ասվում է. «Մենք`ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներս հաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների հիման վրա վերջնական համաձայնագրի մշակման հարցում: Մենք ողջունում ենք այն փաստի ճանաչումը, որ հստակ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի և Ակվիլայում 2009 թվականի հուլիսին մեր կատարած հայտարարության վրա, որոնք պարունակում են Լեռնային Ղարաբաղին կից տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը` անվտանգության ու ինքնավարության երաշխիքով և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքը: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պարզ կլինի ավելի ուշ` բնակչության կամքի արտահայտման ճանապարհով: Փախստականներն ու ներքին տեղահանվածները պետք է միջազգային երաշխիքների պայմանով` ներառյալ խաղաղապահ գործողությունները, վերադառնան մշտական բնակության վայրեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---